Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արցախը բռնությամբ զավթած, բայց անպատիժ մնացած բռնապետը դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում

Արցախը բռնությամբ զավթած, բայց անպատիժ մնացած բռնապետը դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում
19.12.2024 | 14:18

Թուրք-ադրբեջանական թեզերին խիստ համահունչ, երկու տարի առաջ Ժիրայր Լիպարիտյանը բացահայտ կեղծ հայտարարություն էր անում շուրջ 700 հազար ադրբեջանցի գաղթականների մասին:

Այսօր արդեն ադրբեջանում խոսում են իբր 300 հազար գաղթականների վերադարձի մասին:

Քաղտեխնոլոգիայի տեսանկյունից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե ադրբեջանցիները ավելի համեստ պահանջներ են հրամցնում:

Որպես 1989-1992 թթ. ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերություններում օրենքների պահպանման վրա հսկողության բաժնի պետ, արխիվային նյութերի հենքով հայտարարում եմ՝ Հայաստանից ՀԵՌԱՑԵԼ Է ընդամենը 168 հազար ադրբեջանցի, որոնք, ի տարբերություն ադրբեջանից ԵՌԱԿԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ բռնագաղթված հայերի (չհաշված 150 հազար արցախցիներին), անարգել վաճառել են իրենց տներն ու ունեցվածքը:

Ընդամենը մեկ տարի առաջ ողջ Արցախը բռնությամբ զավթած, բայց անպատիժ մնացած բռնապետը այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում, հընթացս՝ ակնկալելով, որ իրեն պատասխանատվության ենթարկելու հայցով չդիմեն որևէ միջազգային դատական ատյան և այդ պարտավորությունն ամրագրեն միջազգային համաձայնագրով ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ